Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:56
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

Հրազդանում տեղի է ունեցել Firebird AI-ի գործարանի բացման արարողությունը

Հրազդանում տեղի է ունեցել Firebird AI-ի գործարանի բացման արարողությունը

Հրազդանում տեղի է ունեցել Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, Ղազախստանի փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, Firebird AI կենտրոնի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովակիմյանը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլիացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, դիվանագետներ:

Փաշինյանն իր խոսքում նշել է, որ այն հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների հետ ստորագրված տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում հուշագրի շնորհիվ։

Ըստ նրա՝ 2025 թվականի օգոստոսին Ադրբեջանի հետ Վաշինգտոնում ստորագրված Խաղաղության հռչակագիրը հնարավրություն է տվել ՀՀ-ում փոխել տնտեսական և ներդրումային միջավայրը։ «Այդ իրադարձությունից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները, ըստ էության, շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը, որ Հայաստանն այն տեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել»,- ասել է նա։

Կառավարությունից հայտնել են, որ գործարանը Հայաստանում ստեղծվող առաջադեմ արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածք է, որը նախատեսված է ԱԲ մոդելների ուսուցման և գործարկման, ինչպես նաև մեծածավալ և բարդ հաշվարկային խնդիրների իրականացման համար։

Նախագծի առաջին փուլում նախատեսվում է ստեղծել շուրջ 100 մշտական աշխատատեղ, իսկ երկրորդ փուլում աշխատակիցների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 300-ի։ ՀՀ կառավարությունը նախատեսում է ձեռք բերել 25 մլն ԱՄՆ դոլար արժեքով համապատասխան հաշվողական ռեսուրսներ։

Firebird ընկերությունը հունիսին հայտնել էր, որ Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն՝ արհեստական բանականության ամպային հարթակ ստեղծելու համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և NVIDIA-ի հետ համագործակցաբար։ Նշվում է, որ կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

Երկրորդ փուլում ընդհանուր ներդրումները նախատեսվում է հասցնել ավելի քան 4 մլրդ դոլարի, իսկ գործարանը համալրել շուրջ 50 հազար նոր սերնդի NVIDIA Vera Rubin GPU-ներով։ Մինչև 2027 թվականի վերջ նախատեսվող երրորդ փուլից հետո գործարանի հզորությունը պետք է գերազանցի 100 հազար GPU-ն և 400 ՄՎտ-ը։

Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել շուրջ 100, երկրորդում՝ մինչև 300 մշտական աշխատատեղ։ ՀՀ կառավարությունը նաև 25 մլն դոլարի հաշվողական ռեսուրսներ է նախատեսում ձեռք բերել՝ դրանք ԱԲ մասնագետներին, գիտնականներին, կրթական և գիտահետազոտական հաստատություններին ու ստարտափներին տրամադրելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+