Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ տուժածներ չկան, նախնական տվյալներով՝ 3 ավտոմեքենա վնասվել է։
Նշվում է, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հետևանքով կամրջի փլուզման մասին ահազանգն ստացվել է ժամը 19։26-ին։
Նշվում է, որ երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակած ուղղությամբ՝ մեկ գոտիով։
Ավելի ուշ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ մասնագիտական ուսումնասիրությունից հետո կարճ ժամկետում ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից կմեկնարկեն կամրջի հիմնանորոգման աշխատանքները:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել էր Հրազդան և Սևան քաղաքներում սպասվող հորդառատ անձրևների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







