Ղազախստանի իշխանությունները հաստատել են Հայաստանի հետ ռազմական հետախուզության վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, հայտնել է Kaztag գործակալության թղթակիցը։
Ըստ հրապարակման՝ կողմերը, իրենց ազգային օրենսդրությանը և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերին ու սկզբունքներին համապատասխան, կհամագործակցեն մի շարք ոլորտներում։
1) Լիազոր մարմինների ղեկավարների պաշտոնական այցելություններ և փորձագետների աշխատանքային հանդիպումներ։
2) Ռազմական հետախուզական տեղեկատվության և համապատասխան թեմաներով փորձագիտական գնահատականների փոխադարձ փոխանակում։
3) Կողմերի անվտանգության շահերին սպառնալիք ներկայացնող միջազգային ահաբեկչական և այլ կազմակերպությունների դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում։
4) Կողմերի անվտանգությանն սպառնալիք ներկայացնող տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադարձությունների և իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության փոխադարձ փոխանակում և մոնիթորինգ։
5) Փոխադարձաբար համաձայնեցված համագործակցության այլ ոլորտներ։
Կառավարությունը մարտի 5-ի նիստում հավանություն էր տվել Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







