Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:18

«Պետք է զգոն լինել» և «անհանգիստ ենք հարևան ժողովրդի համար». հարցում՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության մասին

«Պետք է զգոն լինել» և «անհանգիստ ենք հարևան ժողովրդի համար». հարցում՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության մասին

Արդեն տանմեկերորդ օրն է՝ շարունակվում է ԱՄՆ-ի ու Իսրայելի մեկնարկած պատերազմն Իրանի դեմ: Փետրվարի 28-ին Վաշինգտոնն ու Թել Ավիվը հարձակվել էին Իրանի վրա, ի պատասխան՝ Թեհրանն սկսել էր ռմբակոծել Իսրայելը և Պարսից ծոցի երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները։

Իրանի նախկին Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր հարձակման հենց առաջին օրը։ Երեկ՝ մարտի 9-ին, Իրանը նոր հոգևոր առաջնորդ էր ընտրել Մոջթաբա Խամենեիին, ով այս պաշտոնում փոխարինելու է հորը:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանից անվերապահ կապիտուլյացիա է պահանջում, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է՝ ի վիճակի են ինտենսիվ մարտական գործողություններ վարել առնվազն կես տարի:

Փորձագետները նշում են, որ նման լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև հարակից տարածաշրջանների վրա՝ ներառյալ Հարավային Կովկասը, առավել ևս, որ այն արդեն ընդլայնվել է նաև դեպի Միջերկրական ծովի շրջան:

Հայաստանի անվտանգության խորհուրդը վերջին շաբաթում երեք նիստ է անցկացրել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ֆոնին:

Armenia Today-ը փորձել է քաղաքացիներից պարզել՝ արդյոք հետևո՞ւմ են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ի՞նչ կարծիք ունեն:

Հարցման մասնակիցների մեծ մասը հետևում է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմին, ինչը, ըստ իրենց, կարող է որոշ չափով թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումով վատ անդրադառնալ նաև Հայաստանի վրա։

«Շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Ինչքան խորանա, այնքան վատ է լինելու։ Ղեկավարները պետք է զգոն լինեն»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Նրանք վստահ են՝ պետք է ՀՀ սահմաններում պատրաստ լինեն ցանկացած սցենարի։

Հարցվածներից ոմանք պատասխանել են, որ «անհանգիստ են հարևան ժողովրդի համար», սակայն կարծում են, որ Հայաստանի համար այս պահին որևէ ռիսկեր չկան։

Գնահատելով իշխանության հնարավոր գործելաոճն այս պայմաններում՝ հարցվածների մեծ մասը կարծիք է հայտնել, որ կառավարությունը պետք է չեզոք դիրք գրավի:

«Մի քիչ չեզոք, չպիտի խրվի այդ կոնֆլիտկի մեջ, որովհետև քաղաքականությունը դա է պահանջում»,- նշել է նրանցից մեկը։

Հարցման մասնակիցների մի մասը հորդորել է օգնել բարեկամ պետությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+