Դեկտեմբերի 15-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին սպասվում է 6-8, երեկոյան՝ 1-3 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -2-ից +2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -1-ից +2 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -2-ից +2 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 1-4 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճա տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -1-ից +2 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 6-9 աստիճան տաքություն։
Արմավիրում սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -2-ից +2 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից +1 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, ցերեկը սպասվում է 4 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







