Ոստիկաններն Արմավիրի մարզում հայտնաբերել են 75-ամյա արցախցի Ժաննա Անտոնյանին, հայտնել է լրագրող Լիա Սարգսյանը։
Նրա տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները շուրջ 30 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելուց հետո Մարգարայի դաշտերից հայտնաբերել են Անտոնյանին՝ ոտաբոբիկ, սառած վիճակում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Ավելի վաղ լրատվամիջոցնրեը հայտնել էին, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950թ. ծնված Անտոնյանն անհետացել է։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։ Տարեց կինը հիշողության խնդիրներ ուներ։ Նրանք պատմել են, որ տատիկն ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







