Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+8°
  • Կապան+6°
  • Սևան+3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 12:31

«Ո՞նց է անվտանգ, եթե սարի վրա թուրքերը կանգնած են», «լարված չէ», «հանգստացողներ կան». հարցում՝ Ջերմուկից

«Ո՞նց է անվտանգ, եթե սարի վրա թուրքերը կանգնած են», «լարված չէ», «հանգստացողներ կան». հարցում՝ Ջերմուկից

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց ձորի ուղղությամբ հարձակում էր գործել, Ջերմուկի հատվածում ադրբեջանցիները մխրճվել էին 8,5 կմ լայնության ճակատով և մինչև 7,5 կմ խորությամբ:

Մտահոգություն կար, որ այս հարձակման հետևանքով քաղաքում զբոսաշրջիկների թիվն զգալիորեն կարող է նվազել:

2025թ. սեպտեմբերին մամուլը գրել էր, որ երկու ամիս առաջ ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր՝ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հուլիսի 22-ին ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ նախատեսում է շուրջ 6 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում՝ Ջերմուկի զբոսաշրջային գրավչության և ծառայությունների բարելավման նպատակով: Այս քայլը նպատակ ունի խթանել տարածաշրջանային զարգացմանը և բարելավել զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել է Ջերմուկ և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում անվտանգային իրավիճակը, ի՞նչ հետևանքներ է թողել քաղաքի զարգացման վրա այդ հարձակումը զբոսաշրջության տեսանկյունից:

Հարցման մասնակիցների մեծ մասը նշել է, որ ներկայումս քաղաքում հանգիստ է, սակայն 2022թ. դեպքերն իրենց ազդեցությունը թողել են:

Քաղաքացիներից մեկն ասել է, որ կրակոցներ վերջին անգամ 2024-ին է լսել, սակայն նկատում է, որ զբոսաշրջիկների թիվը պակասել է, թե որքան, չգիտի:

«Մինչև հիմա վախեցած են, ժողովուրդը դրսից ուզում է գալ, հարցնում են՝ կրակոցներ կա՞ն: Թուրքը կանգնած է մեր աչքի դեմը, ո՞նց չեն վախենա»,- ասել է նա:

Մեկ այլ քաղաքացի նկատել է, որ անվտանգ է զգում Ջերմուկում, և սխալ է որակել լուրերը, թե քաղաքում լարված է: 

«Շատ ավելի արագ զարգացավ, քան մենք պատկերացնում էինք, որովհետև բավականին հանգստացողներ ունեցանք, ու գնալով ավելի աշխուժանում է շարժը»,- շեշտել է նա:

Կային նաև բնակիչներ, ովքեր նշում էին, որ չեն կարող անվտանգային տեսանկյունից հանգիստ լինել, եթե ադրբեջանական կողմի դիրքը մոտ հեռավորության վրա է գտնվում:

«Ո՞նց է անվտանգ, որ սարի վրա թուրքերը կանգնած են, եթե Ձեր տանը՝ երրորդ հարկն առանց պատալոկ թշնամին նստած լինի, պատալոկ էլ չունենաք, վտանգավոր չէ՞, սարի գլխից տեսնում են հեռադիտակով: Ամառ-ձմեռ այստեղ լիքն էին: Իրիկունը, որ նայեք բնակելի շենքը, 3-4 հատ լույս է վառվում ընդամենը»,- ասել է քաղաքացին:

Մանրամասները՝ Armenia Today-ի տեսանյութում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+