Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:39

Հաջիևը Գրիգորյանին ասել է, որ Ադրբեջանը չի կատարի Թրամփի պահանջը և ազատ չի արձակի հայ բանտարկյալներին ու ռազմագերիներին․ ԶԼՄ

Հաջիևը Գրիգորյանին ասել է, որ Ադրբեջանը չի կատարի Թրամփի պահանջը և ազատ չի արձակի հայ բանտարկյալներին ու ռազմագերիներին․ ԶԼՄ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևի միջև, որի ընթացքում Հաջիևն ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը և ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին ու ռազմագերիներին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ ԶԼՄ-ի՝ Հաջիևը դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը։ Հայտարարել է, որ «դա վնասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

Օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ քանի դեռ հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, կարծում է, որ արդյունք չկա: Նրա խոսքով՝ գերիների թեման բարձրացվում է Բաքվի հետ բոլոր բանակցություններում և քննարկվում է ամենաբարձր մակարդակով, սակայն մանրամասները մեկնաբանելը դեռ վաղաժամ է:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Փաշինյանի հետ զրույցի ժամանակը Թրամփը, հստակեցնելով, որ խոսքը 23 քրիստոնյայի (Բաքվում պահվող հայ գերիներ-AT) մասին է, խոստացել էր Ադրբեջանի նախագահին խնդրել ազատ արձակել նրանց:

Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, 23 հայ գերի կա։ Հունվարի 17-ին սկսվել էին Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունները: Նրանք մեղադրվում են 2548 դրվագով։

Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում Բաքվի բանտում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+