Օգոստոսի 23-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Կենտրոնից հավելել են, որ Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում ցերեկը սպասվում է 36-38 աստիճան, երեկոյան՝ 29-31 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 30-34 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 30-33, նախալեռնային շրջաններում՝ 33-35 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 28-32 աստիճան տաքություն։ Լոռու մարզում սպասվում է 27-30 աստիճան տաքություն։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 28-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 32-35 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 29-32, նախալեռնային շրջաններում՝ 33-37 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-37, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 36-39 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 36-39 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 29-32, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 36-39 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 25-27, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է 32 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







