Օգոստոսի 16-ին՝ ժամը 08:31-ին, 3․5 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 38 կմ արևելք, որը զգացվել է Հայաստանում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







