Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները ստորագրել են փոխըմբռնման հուշագրեր, հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա նշել է, որ այդ հուշագրերն են՝
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին,
Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին,
Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին։
Սպիտակ տանն այսօր ԱՄՆ նախագահն ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը և Թրամփը քննարկել են Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցության զարգացումը:
Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրվել է հունվարի 14-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ այդ ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից:
Կարդացեք նաև՝
Ինչի՞ մասին է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնակարգը
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







