Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:32

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային պաշտպանության համար 500 մլն դոլար հատկացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային պաշտպանության համար 500 մլն դոլար հատկացնելու օրինագծին

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 500 մլն դոլարի անվտանգության օգնության հատկացմանը՝ 2026 ֆինանսական տարվա ազգային պաշտպանության մասին օրենքի նախագծի շրջանակներում, հայտնում է Reuters-ը։

Օրինագիծը ներառում է դրույթ Ուկրաինային անվտանգության աջակցության նախաձեռնությունը մինչև 2028 թվականը երկարացնելու մասին՝ հաստատված ֆինանսավորումը հասցնելով 500 մլն դոլարի՝ 2025 թվականի 300 մլն դոլարի դիմաց: Նախագիծը նաև սահմանափակում է A-10 ինքնաթիռների հատկացում:

Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքն (NDAA) ամենամյա քաղաքական օրինագիծ է, որը սահմանում է ֆինանսավորման մակարդակները և լիազորություն է տալիս ԱՄՆ զինված ուժերին:

Օրինագիծն օրենսդրական կարգով կքննարկվի առաջիկա ամիսներին: Ներկայացուցիչների ստորին պալատն իր տարբերակում Ուկրաինային աջակցությունը պահպանել է 300 մլն դոլարի սահմանում:

Ռուս-ուկրաինական պատերազմը մեկ օրում ավարտելու մասին խոստում տված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ չգիտի՝ կհաջողվի՞ արդյոք դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։

Մայիսի 16-ին Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում անցկացրել էին 2022 թվականից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները՝ պայմանավորվելով գերիների փոխանակման և բանակցությունները շարունակելու մասին։ Երկրորդ փուլի արդյունքներով, որը տեղի էր ունեցել հունիսի 2-ին, Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին զոհված ուկրաինացի զինվորականների մարմինները հանձնելու, ծանր վիրավորում ստացած զինվորականների և 18-25 տարեկան գերիներին փոխանակելու շուրջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+