Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:02
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 16 րոպե առաջ

Կառավարությունը լիազորություն կստանա ռազմական արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին

Կառավարությունը լիազորություն կստանա ռազմական արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին

ՀՀ կառավարությունը լիազորություն կստանա պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին։ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է մայիսի 15-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ:

Ըստ օրենքի նախագծի՝ արտադրանքի տրամադրման նպատակը նոր արտադրատեսակների մշակումը, արդիականացումը, նորոգումը կամ փորձարկումն է։

Հիմնական զեկուցող, ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանը նշել է, որ նախագիծը միտված է բարելավելու ռազմարդյունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը:

«Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարևորություն ունի մեր պետության պաշտպանական և տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից»,- շեշտել է նա։

Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ն կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև, հետևաբար՝ ռազմաարդյունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության բարձրացումը խիստ անհրաժեշտ են:

Պատգամավորի դիտարկմամբ՝ նախագծի ընդունումն ակնկալում է տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, նորարարության խթանում:

Հարակից զեկուցող, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն, իր հերթին, նշել է, որ մայիս ամսին նախատեսվել էր տարատեսակ զինատեսակներ, ռազմամթերք և լրամասեր փոխանցել մեկ տասնյակից ավելի ռազմարդյունաբերական ընկերությունների՝ նոր զինատեսակների արտադրության և դրանց պետական փորձարկման, հիմնանորոգման, արդիականացման աշխատանքների և օգտահանման նպատակով: Նա նշել է, որ կառավարությանը համապատասխան ռազմամթերքը, զենքերը կտրամադրի ընկերություններին։

Նախագծի համահեղինակ, ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը պարզաբանել է, որ նախագիծը հրատապության ռեժիմով և արտահերթ նիստում քննարկելու անհրաժեշտությունը բխում է ռազմական արդյունաբերության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքով։

«Այս պահի դրությամբ՝ կան ձեռնարկություններ, որոնք գտնվում են կառավարության ցանկի մեջ, կարիք ունեն որոշակի ռազմական նշանակության ապրանքների ստացման։ Հրատապության ռեժիմը ցույց է տալիս նաև մեր վերաբերմունքը ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ, սրանով մենք շատ ենք կարևորում, որ ռազմաարդյունաբերության զարգացումը մեր երկրի ռազմավարական կարողություններից մեկն է»,- շեշտել է Խաչատրյանը։

56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարությանը ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին ռազմական արտադրանք տրամադրելու լիազորություններ տալու նախագիծը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+