Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:11

Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 34-րդ տեղում է․ RSF

Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 34-րդ տեղում է․ RSF

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 2024 թվականի համեմատ 2025-ին 9 միավորով բարելավել է դիրքերն ու 180 երկրների շարքում հայտնվել 34-րդ հորիզոնականում, տեղեկանում ենք «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության հրապարակած սանդղակից։

2024 թվականին Հայաստանն զբաղեցնում էր 43 հորիզոնականը։ Կազմակերպությունը նշել է, որ լրագրությունը որպես մասնագիտություն Հայաստանում նսեմացվում է։

RSF-ի համար ԶԼՄ-ների նկատմամբ ատելության խոսքը Հայաստանում անհանգստացնող է։ Նրանք մատնանշել են իշխանությունների կողմից լրատվամիջոցների նկատմամբ ունեցած հռետորաբանության մասին։

«Քաղաքական վերնախավը, որը մեղադրում է լրագրողներին «կաշառակերության» և իրենց քաղաքական հակառակորդներին ծառայելու մեջ, անհանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց կողմնակիցների կողմից՝ լինի խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ՝ լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ»,- ասված է հայտարարության մեջ։

2024-ի մայիսին կազմակերպությունը հայտարարել էր, որ Հայաստանում քաղաքական ուժերի բևեռացումը հանգեցրել է ԶԼՄ-ների բևեռացման, որի ներքո երկրում լրագրողները ենթարկվում են հետապնդումների։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցներում Հայաստանը 2022 թվականին զբաղեցրել էր 51-րդ տեղը, իսկ 2023-ին՝ 49-րդ։ Freedom House-ը 2024 թվականի ապրիլին Հայաստանի ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,5 կետից իջեցրել էր 2,25-ի՝ պայմանավորված գործադիր իշխանության ամրապնդմամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+