Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

Ռուստամ Բաքոյանը պետք է ներողություն խնդրի Էդգար Ղազարյանից՝ վճարելով 1 մլն դրամ փոխհատուցում․ փաստաբան

Ռուստամ Բաքոյանը պետք է ներողություն խնդրի Էդգար Ղազարյանից՝ վճարելով 1 մլն դրամ փոխհատուցում․ փաստաբան

Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պետք է ներողություն խնդրի ՍԴ աշխատակամզի նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանից և փոխհատուցում վճարի 1 մլն դրամի չափով, հայտնել է վերջինիս փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նա նշել է, որ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին ներկայացնելու համար հրավիրված նիստի ժամանակ Բաքոյանը տասնյակ վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ղազարյանի հասցեին:

«Ֆիդելիսի փաստաբանական թիմը, ստանձնելով Ղազարյանի շահերի պաշտպանությունը, հասավ արդյունքի: Դատարանը բավարարեց ներողություն խնդրելու և պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը պարտավորեցնելու պահանջները: Իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններն անփոխոխ թողեցին մեր վստահորդի օգտին կայացված վճիռը»,- մանրամասնել է փաստաբանը:

2023 թվականին ընդդիմությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել էր Ղազարյանի թեկնածությունը։ Ապրիլին խորհրդարանը ՄԻՊ-ի պաշտոնում ընտրել էր Անահիտ Մանասյանին, որը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն էր։ Այս պաշտոնը թափուր էր մնացել 2023 թվականի փետրվարին՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո։ Նա այդ պաշտոնում պաշտոնավարել էր մեկ տարի՝ նշանակվելով 2022 թվականի հունվարի 24-ին՝ Արման Թաթոյանին աշխատանքից ազատելուց հետո։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+