Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:27

Անցնող տարում ՀՀ քաղաքացություն է ստացել ավելի քան 18 000, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված 5210 անձ

Անցնող տարում ՀՀ քաղաքացություն է ստացել ավելի քան 18 000, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված 5210 անձ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով 2024 թվականին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 18 063 անձի, դադարեցվել է 3433-ի քաղաքացիությունը, հայտնել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

2024-ին, ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 20 703 անձ, իսկ դադարեցնելու համար՝ 4034 անձ։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը կազմել է 6626։ ՀՀ քաղաքացիություն ստացած 18 063 անձանց թվում ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը կազմել է 5210։

ՆԳՆ տվյալներով՝ հաշվետու տարում ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակի համար դիմել է 5410 անձ, ստացել է 4280-ը։ Մշտական կացության կարգավիճակի համար դիմել է 3659 անձ, ստացել՝ 2930-ը, իսկ հատուկ կացության կարգավիճակի համար դիմել է 408 անձ, ստացել՝ 413-ը։ Աշխատանքի թույլտվության համակարգի (Work permit) միջոցով կացության ժամանակավոր կարգավիճակի համար դիմել է 5341 անձ, ստացել՝ 3961-ը, մերժումների թիվը կազմել է 2077։

Նոյեմբերի 29-ին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել էր, որ արցախցիներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Նոյեմբերի 5-ին ՆԳՆ-ն արագացրել էր Արցախի բնակիչներին ՀՀ քաղաքացիություն տալու ընթացակարգը։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը նրանց շնորհել էր ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ համարժեք փախստականի կարգավիճակին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+