Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:29

Ազատում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել Ռադիկ Մաթևոսյանին

Ազատում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել Ռադիկ Մաթևոսյանին

2023 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանին (Ռադիկ Մաթևոսյան-խմբ) մեղադրանք է առաջադրվել, հայտնել է տուժող կողմի փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նա տեղեկացրել է, որ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է 15 զինծառայողի գործով քրվարույթից։ Փաստաբանը հավելել է, որ Մաթևոսյանին առնչվող վարույթի նախաքննությունն ավարտվել է, և առաջիկա օրերին վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։

Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով (Ներքին ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարի ժամկետով):

Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել 2023-ի հունվարի 19-ի գիշերը, ինչի հետևանքով 15 զինծառայող էր զոհվել։ Քննիչները հայտնել էին, որ հրդեհի պատճառ է հանդիսացել սպայի կողմից ջեռուցման համար բենզինի օգտագործումը։ Գխավոր դատախազությունը հաստատել էր այս վարկածը և քրեական գործ հարուցել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ։

Մեղադրանք էր առաջադրվել նաև կոմունալ ծառայության, հրշեջ անվտանգության և փրկարարական աշխատանքների ղեկավար, մայոր Մ.Ս.-ի նկատմամբ։ 2023-ի փետրվարի 9-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներական վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել

2024-ի դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստում գործով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը հայտարարել էր, որ «15 զինծառայողի մահն իր խղճի վրա է»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+