Հայաստանի մարզերում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ։
Երևանում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճան տաքություն, երեկոյան կնվազի մինչև 2-4 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-3 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 3-6 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան տաքություն, հովտային շրջաններում՝ 5-9 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-6 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 3-6 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 6-9 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 6-9 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից 3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 8-12 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 2-6 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից 3 աստիճան։
Արցախում դեկտեմբերի 20-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 1 աստիճան: Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







