Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:53
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 7 րոպե առաջ

Փարաքարում ՔՊ-ն համայնքապետի ընտրությունը տապալելու միջոցով մտադիր է նոր ընտրություններ անցկացնել․ ԶԼՄ

Փարաքարում ՔՊ-ն համայնքապետի ընտրությունը տապալելու միջոցով մտադիր է նոր ընտրություններ անցկացնել․ ԶԼՄ

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում ՔՊ-ն համայնքապետի ընտրությունը տապալելու միջոցով մտադիր է նոր ընտրություններ անցկացնել, գրել է «Ժողովուրդ»-ը:

Թերթի տեղեկություններով՝ ավագանին այսօր՝ նոյեմբերի 29-ին, նիստ կանցկացնի համայնքապետի ընտրության օրը որոշելու համար: Եթե 14 օրում ավագանու կազմից համայնքապետ չընտրի, ապա արտահերթ ընտրություններ կլինեն, նշել է թերթը։

«ՔՊ-ն մտադիր է ավագանու նիստին համայնքապետ չընտրել, որպեսզի նոր ընտրություններ լինեն»,- նշել է թերթը։

Փարաքարում իր թեկնածուին է առաջադրելու «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը թերթին հայտնել է, որ իրենց ավագանու անդամները ՔՊ-ի թեկնածուին չեն ընտրելու:

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար, «Քաղացիական պայմանագիր» կուսակացության ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նոյեմբերի 18-ին։ ԶԼՄ-ները նրա հրաժարականը կապել են նոյեմբերի 16-ին Երևանի Աջափնյակ համայնքի Նազարբեկյան փողոցում տեղի ունեցած սպանության հետ։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին Երևանում հնչած կրակոցի հետևանքով սպանվել էր Ֆրանսիայից Հայաստան ժամանած 42-ամյա Արթուր Մանուկյանը։ «Հրապարակ»-ը գրել էր, որ սպանության վայրում է գտնվել նաև Փարաքար համայնքի ղեկավարը։ Նա, ըստ աղբյուրի, ոտքի հրազենային վնասվածք էր ստացել։ Թերթը նաև հայտնել էր, որ Գյուլնազարյանի ընկերը հետախուզվում է սպանության կասկածանքով։

Նոյեմբերի 16-ին ՔԿ-ն դեպքի առթիվ  քրեական վարույթ էր նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն, առավելագույն պատիժը՝ 15 տարվա ազատազրկում) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում 5 ժամկետով) հատկանիշներով։

Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել մայիսին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+