Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:55

«ՄԻՊ-ն իր գործառույթը չի կատարում»․ Մանասյանը հրաժարվել է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել ակցիայի մասնակիցներին

«ՄԻՊ-ն իր գործառույթը չի կատարում»․ Մանասյանը հրաժարվել է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել ակցիայի մասնակիցներին

Նոյեմբերի 1-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առջև քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով պայքարել ապօրինի ձերբակալությունների դեմ։

Ակցիայի մասնակիցները, մասնավորապես, իրենց բողոքն են արտահայտել «Սրբազան պայքարի» 9 ակտիվիստի ձերբակալության վերաբերյալ։ Ակտիվիստներին նոյեմբերի 1-ին ազատ էին արձակել։

Հարվարդի համալսարանի մագիստրոս, հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, որին ևս ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով, լրագրողներին հայտնել է, որ իրավապահների գործողությունները «բռնաճնշումների օրինակ են»։

«Արդեն մի քանի օր է՝ թիրախային բռնաճնշումներ են իրականացվում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդների նկատմամբ։ Նրանք ապօրինի զենք ունենալու շինծու մեղադրանքով 72 ժամով ձերբակալվում են։ ՄԻՊ գրասենյակից նախորդ օրերին որևէ մեկը չի հետաքրքրվել այս գործողություններով, և միայն այսօր են հայտարարությամբ հանդես եկել։ Մեզ մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ ՄԻՊ-ը չի իրականացնում Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները»,- լրագրողներին ասել է Ավետիսյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ, որին, իրենց խոսքով, պետք է ուղերձ հղեին։ ՄԻՊ հանրային կապերի բաժնի ղեկավար Արթուր Ասլանյանն ակցիայի մասնակիցներին ասել է, որ ՄԻՊ-ը կարող է իրենց հետ հանդիպել միայն առանց ԶԼՄ-ների ներկայության։ Ակցիայի մասնակիցները չեն համաձայնել առաջարկին և հրապարակավ հանդես են եկել ՄԻՊ-ին ուղղված կոչով։

«Եկել էինք հիշեցնելու, որ ՄԻՊ-ն անկախ գրասենյակ է, չի ենթարկվում կառավարությաը և, հատկապես, Նիկոլ Փաշինյանին։ Ուզում էինք ՄԻՊ-ին հիշեցնել, որ պետք է ծառայի ոչ թե Փաշինյանին, այլ ՀՀ-ին, և պետք է պաշտպանի բռնաճնշումների ենթարկվող քաղաքացիների իրավունքները»,- հավելել է Ավետիսյանը։

Հոկտեմբերի 31-ին «Սրբազան պայքար» շարժման էջում տեղեկություն էր տարածվել, որ «օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով», ձերբակալել են շարժման 9 ակտիվիստի։ Շարժման ներկայացուցիչները հոկտեմբերի 31-ի երեկոյան ցույց էին անցկացրել Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայրի (ՁՊՎ) դիմաց՝ պահանջելով ազատել ակտիվիստներին։

Նոյեմբերի 1-ին ՄԻՊ գրասենյակից հայտնել էին, որ հոկտեմբերի 31-ին հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվածներն ազատ են արձակվել։ ՄԻՊ-ից հավելել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մանրամասները՝ տեսանյութերում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+