Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

Դատախազությունը մերժել է Սպիտակցի Հայկոյի որդու քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ԶԼՄ

Դատախազությունը մերժել է Սպիտակցի Հայկոյի որդու քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ԶԼՄ

ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է երգիչ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նրա պաշտպանների միջնորդությունը, հայտնել է «Ժողովուրդ»-ը։

Նա շարունակում է իշխանության յուրացման գործով անցնել մեղադրյալի կարգավիճակով։

Սեպտեմբերի 23-ին Ղևոնդյանի պաշտպանները նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը մայիսի 22-ին հայտնել էր Ղևոնդյանի ձերբակալության մասին։ Ղևոնդյանը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել մայիսի 23-ին։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր ձայնագրություն, որտեղ, ըստ ՔԿ-ի, Ղևոնդյանը խոսում էր «կառավարության, Ազգային ժողովի, ՆԳՆ ոստիկանության շենքերը գրավելու» մտադրության մասին։ ՔԿ-ից հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, առավելագույն պատիժը՝ ազատազրկում՝ 15 տարի ժամկետով):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+