Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:52
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

«Ուզում են խլե՞լ»․ Աղաբաբյանը համաձայն չէ «Հրազդան» մարզադաշտը մասնավորեցնելու որոշման հետ․ ԶԼՄ

«Ուզում են խլե՞լ»․ Աղաբաբյանը համաձայն չէ «Հրազդան» մարզադաշտը մասնավորեցնելու որոշման հետ․ ԶԼՄ

Հայաստանի «Հանրապետական» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) համաձայն չէ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը մասնավորեցնելու կառավարության որոշման հետ և հայտարարել է, որ ուզում են խլել իր սեփականությունը։ «Հրապարակ» օրաթերթին նա այդպես է մեկնաբանել օգոստոսի 29-ի նիստում կառավարության որոշումը, ըստ որի՝ մարզահամալիրի բաժնետոմսերը մասնավորեցնելու որոշում է ընդունվել։

Թերթը գրել է, որ «Հրազդան մարզահամալիրը» 2000-ականներից վարձակալել էր Աղաբաբյանը, իսկ 2004 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով այն օտարվել է վարձակալին:

Աղաբաբյանը պնդում է, որ մարզահամալիրն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել և տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը, հավելել է թերթը։

«Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում։ Եթե ես 30 տարի ամսական 40 միլիոն հարկ եմ վճարել, տարեկան՝ համարյա 600 միլիոն, ինչպե՞ս են սեփականացնում»,- թերթին ասել է նախկին պատգմավորը։

Աղաբաբյանը նշել է, որ դեռ չգիտի, թե ինչ քայլերի կդիմի։ «Ի՞նչ կարող եմ անել, կառավարությունն ինչ ուզում՝ անում է։ Ո՞նց կլինի՝ խլեն մարդու սեփականությունը»,- հավելել է նա։

2024-ի փետրվարին դատախազությունը հայտնել էր, որ 2021 թվականին մարզադաշտը «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով․ ըստ դատախազության՝ այն շուրջ16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայական արժեք է ունեցել, բայց վաճառել է 87 մլն 520 հազար դրամով։ Այս հիմքով դատախազի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+