Երևանում հուլիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել՝ Արցախի պողոտայում բախվել է 5 ավտոմեքենա, հայտնում է shamshyan.com-ը։
«BMW» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վնասվել են նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai Veloster», «Lexus» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տուժածներ չկան, բոլոր վարորդները եղել են սթափ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







