Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 19:19

Բացարձակ ապատեղեկատվություն է. տեսչական մարմինը՝ ՌԴ գյուղմթերքի արտահանման խոչընդոտների մասին

Բացարձակ ապատեղեկատվություն է. տեսչական մարմինը՝ ՌԴ գյուղմթերքի արտահանման խոչընդոտների մասին

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մեկնաբանել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությունը, որ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանմանը։ ՍԱՏՄ-ն պատգամավորի հայտարարությունը «բացարձակ ապատեղեկատվություն» է որակել և նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը։

Գերատեսչությունից նշել են, որ արգելքը վերաբերում է միայն այն բեռների արտահանմանը, որոնցում հայտնաբերվում են կարանտին վնասակար օրգանիզմներ։

«Դրանց քանակը շատ քիչ է, և «օրեր շարունակ» սահմանային անցակետում կանգնում է մեքենաների չնչին տոկոսը։ Դրանցում առկա գյուղմթերքի խմբաքանակներն արդեն իսկ գյուղատնտեսական տեսանկյունից արտահանման համար վնասված են և անորակ, ուստի կանգնելը նոր վնասների պատճառ լինել չի կարող»,- ավելացրել են ՍԱՏՄ-ից։

Տեսչական մարմինը հիշեցրել է, որ վերահսկողություն է իրականացնում Հայաստանից արտահանվող պտուղ-բանջարեղենի նկատմամբ՝ նմուշառում կատարելով արտահանվող յուրաքանչյուր խմբաքանակից և ներկայացնելով լաբորատոր փորձաքննության՝ կարանտին վնասակար օրգանիզմներով վարակվածությունը պարզելու նպատակով։

Գերատեսչությունն անդրադարձել է նաև այն անհանգստությանը, որ «եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդարտների, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում» և նշել, որ կարանտին վնասակար օրգանիզմները մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չեն, սակայն կարող են վտանգ ներկայացնել արտահանվող երկրի գյուղատնտեսության համար։

Նույն տրամաբանությամբ վերահսկվում է նաև Հայաստան ներմուծվող գյուղմթերքը։

ՍԱՏՄ-ից շեշտել են, որ սահմանային վերահսկողության արդյունքում գյուղմթերքի բազմաթիվ խմբաքանակներ ստացել են բուսասանիտարական հավաստագիր և հարյուրավոր մեքենաներ ժամերի ընթացքում հատել են ոչ միայն հայկական սահմանը, այլև վրաց–ռուսական Վերին Լարսի սահմանային կետը։

«Այսպիսի վերահսկողության արդյունքում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում մեր երկրից արտահանված բեռներում բուսասանիտարական անհամապատասխանությունների թիվը 2023 թվականի համեմատ տասնյակ անգամով նվազել է։ Արդյունքում դեպի Ռուսաստան և այլուր ներմուծման դժվարություններ չկան, և դա ուղիղ նպաստել է նաև արտահանվող բեռների ծավալի ավելացմանը»,- հավելել են գերատեսչությունից։

Հուլիսի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ահազանգել էր, որ արտադրողները դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման հարցում խոչընդոտների են հանդիպում։ Պատգամավորը, հղում անելով արտահանողներին, ասել էր, որ խնդիրը կապված է գյուղմթերքի՝ ստանդարտներին չհամապատասխանելու հարցի հետ։

ՍԱՏՄ-ն հուլիսի 19-ին հայտնել էր, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հուլիսի 15-ից ժամանակավորապես սահմանափակել է հայաստանյան 16 ընկերության արտադրանքի մատակարարումը ՌԴ տարածք։ Պատճառը Հայաստանից ՌԴ արտահանվող պտուղ-բանջարեղենի՝ ապրիլ-հունիս ամիսների խմբաքանակներում արձանագրած խախտումներն են։ ՍԱՏՄ-ն հայտարարել էր, որ վերահսկողական միջոցառումներ է սկսել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+