Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:22

Փարիզի Պոմպիդու թանգարանը փակ է. աշխատակիցները գործադուլ են անում

Փարիզի Պոմպիդու թանգարանը փակ է. աշխատակիցները գործադուլ են անում

Փարիզի Պոմպիդու թանգարանը չի գործում. աշխատակիցները գործադուլ են անում՝ կապված Օլիմպիական խաղերի ժամանակ մարդկանց սպասվող կուտակումների հետ, հայտնել է Le Monde թերթը։

Փարիզի առաջատար ժամանակակից արվեստի թանգարանն աշխատանքային օրվա ընթացքում փակվել է այցելուների համար: Գործադուլ սկսած թանգարանի աշխատողները հրաժարվել են առանց լրացուցիչ վճարի 2024-ի Օլիմպիական խաղերի օրերին հերթափոխի դուրս գալ։

«Մեզ վրա մեծ ազդեցություն կունենան Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ նախատեսված միջոցառումները։ Օլիմպիական կրակի փոխանցումավազքը տեղի կունենա հուլիսի 14-ին, և մենք այն հաստատություններից ենք, որոնք չեն փակվի օլիմպիադայի ժամանակ»,- պարզաբանել է  Force Ouvriere արհմիության քարտուղար Ֆիլիպ Մահեն:

Հունիսի 23-ին Ֆրանսիայի կառավարությունն օրենք էր հրապարակել, ըստ որի՝ լրացուցիչ բոնուսներ կստանան ոչ բոլոր պետծառայողները։

Հիշեցնենք, որ ֆրանսիական  Force Ouvriere արհմիությունը հուլիսի 1-ից սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում գործադուլ անցկացնելու մասին ծանուցում էր ներկայացրել: Եթե Պոմպիդու կենտրոնի ղեկավարությունը չհամաձայնի աշխատակիցներին 1,5 հազար եվրո պարգևավճար վճարել, գործադուլը կշարունակվի նաև Օլիմպիական խաղերի մեկնարկից հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+