Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:38

«Հարձակում քրիստոնեական ներկայության վրա». հոգևոր առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրել են նոր հարկ սահմանելու մեջ

«Հարձակում քրիստոնեական ներկայության վրա». հոգևոր առաջնորդներն Իսրայելի իշխանություններին մեղադրել են նոր հարկ սահմանելու մեջ

Քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները հայտարարել են եկեղեցական գույքի վրա քաղաքային հարկ սահմանելու Իսրայելի իշխանությունների որոշման մասին և այս հարցում դարավոր ստատուս քվոյի խախտումն անվանել են «համակարգված հարձակում քրիստոնեական ներկայության վրա», հայտնում է The Jerusalem Post-ը։

«Ներկայումս, երբ ամբողջ աշխարհը և, հատկապես, քրիստոնեական աշխարհը մշտապես հետևում է Իսրայելի իրադարձություններին, մենք կրկին բախվում ենք իշխանությունների կողմից քրիստոնեական ներկայությունը Սուրբ երկրից վտարելու փորձի»,- ասվում է հայ առաքելական, ուղղափառ, կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների և  երկրում գործող մյուս քրիստոնեական կառույցների ղեկավարների հայտարարության մեջ:

Նախկինում Երուսաղեմի, Թել Ավիվի, Ռամալայի և Նազարեթի քաղաքապետարանները նախազգուշական նամակներ էին ուղարկել եկեղեցական վարչակազմերին՝ սպառնալով դատական ​​գործ հարուցել, եթե գույքահարկը չվճարվի:

ՀԱԵ Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Թեոֆիլ III-ը և քրիստոնեական եկեղեցիների այլ առաջնորդներ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ուղղված նամակում հիշեցրել են, որ եկեղեցիների ներդրումը քաղաքի զարգացման գործում պատմականորեն ճանաչվել է քաղաքական իշխանությունների կողմից։

Նրանք քաղաքապետարաններին կոչ են արել վերացնել եկեղեցիների լրացուցիչ հարկման պահանջը և պահպանել Երուսաղեմի կրոնական և սոցիալական կառուցվածքը։

«Նման միջոցը խաթարում է Երուսաղեմի սուրբ բնույթը և սպառնում է այս երկրում իր համայնքների և համաշխարհային եկեղեցու անունից իր ծառայությունն իրականացնելու եկեղեցու կարողությանը»,- ասվում է նամակում:

The Jerusalem Post-ը հիշեցրել է, որ Երուսաղեմի իշխանությունները դեռևս 2018 թվականին հայտարարել էին որպես աղոթատեղի չօգտագործվող եկեղեցիների գույքի վրա հարկ սահմանելու պլանների մասին։ Այնուհետև եկեղեցիների ղեկավարները փակել են Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի եկեղեցու դռները՝ ի նշան Իսրայելի հարկային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի, որից հետո Նեթանյահուն դադարեցրել էր մունիցիպալ հարկերի հավաքագրման ընթացակարգերը և ստեղծել հանձնաժողով՝ խնդիրը լուծելու համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+