Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:47

«Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»․ Փաշինյանի ելույթը՝ Սարդարապատում

«Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»․ Փաշինյանի ելույթը՝ Սարդարապատում

Հայ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, Հայաստանի առաջին Հանրապետության օրը Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա մի տոն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը մեր հազարամյա պատմության ընթացքում նրան տրվել էր առաջին անգամ»,- ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հանրապետությունն այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքևից, անհատի՝ քաղաքացի դառնալու ճանապարհով:

«Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու կողմից։ Այն չպետք է կերտվի իրեն վերնախավ համարող, մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ, որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր Հանրապետությունների հետ»,- հավելել է նա։ 

Փաշինյանի խոսքով՝  «Հայաստանի Հանրապետությունը մարդու պետություն է և պետք է ծառայի մարդուն, բայց այդ նպատակը հեշտ չի տրվում»։

«Այդ նպատակն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով: Բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհն ու հասնելու ենք մեր Ավետյաց Երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը»,- եզրափակել է Փաշինյանը։

Փաշինյանն այս տարի Սարդարապատ է այցելել ոչ թե առավոտյան, այլ կեսօրից հետո։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 27-ին երթով շարժվել էր դեպի Սարդարապատ ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հայտարարել մայիսի 28-ին Փաշինյանի մուտքը հուշահամալիր թույլ չտալու մասին։ Մայիսի 28-ի առավոտյան շարժումը հավաք էր իրականացրել Սարդարապատում, Բագրատ Սրբազանը Փաշինյանի՝ առավոտյան Սարդարապատ չայցելելը «վախի» նշան էր որակել։ Մայիսի 26-ին շարժումը հանրահավաք էր անցկացրել, որի ընթացքում հայտարարել էին, որ իրենց վարչապետի թեկնածուն Սրբազանն է։ Շարժումը պահանջել էր Փաշինյանի հրաժարականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+