Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով, տեղեկացրել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ նշելով, որ արդարացումն անխուսափելի է։
Փաստաբանի խոսքով՝ միանշանակ համաձայն չեն եղել դատարանի որոշմանը, քանի որ «հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, իսկ առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների, իր իսկ բնորոշմամբ, որպես հանցագործություն անլուրջ ընդունելը»։
«Իրականում՝ տվյալ անձն անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։ Արդարացումը անխուսափելի է»,- գրել է փաստաբանը։
2023 թվականի սեպտեմբերին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձ կատարելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







