Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 20:44

Փրկարարները Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի փլատակներից երկու անձի են դուրս բերել

Փրկարարները Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի փլատակներից երկու անձի են դուրս բերել

Փրկարարները Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի փլատակներից երկու անձի են դուրս բերել, այս մասին լրագրողներին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումներ են ձեռնարկում հասկանալու, թե փլատակներում այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ։ Սարգսյանը չհստակեցրեց, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։ «Պատճառների մասին այս պահին չենք կարող ասել, քննություն պետք է ընթանա ու արդեն քննությամբ կպարզվի»,- ասաց Սարգսյանը։

Այսօր՝ ժամը 11։43 սահմաններում, 911 համարին ահազանգ էր ստացվել, որ Նոր արեշի 34-րդ  փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ենթակա ծառայությունից տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։


Պայթյունի հետևանքով 2 բնակելի տուն է փլուզվել։ Դեպքի վայրում են գտնվում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը և Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+