Նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, եթե հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում, գրում է Կոմերսանտը։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ նախագահ Բայդենի խոսքերը «կատարյալ անհեթեթություն են», քանի որ Ռուսաստանը տարածքային հավակնություններ չունի ՆԱՏՕ-ի երկրների նկատմամբ։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը «պատճառ չունի» կռվելու ՆԱՏՕ-ի երկրների հետ, ընդհակառակը, Ռուսաստանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները։ «Ո՞ւմ հետ խնդիրներ ունենք, ոչ մեկի: Հենց նրանք են արհեստականորեն խնդիրներ ստեղծում մեզ հետ, քանի որ չեն ցանկանում Ռուսաստանի նման մրցակից ունենալ»,- հավելել է ՌԴ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







