«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները հայտնել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է մաքրել իր թիմը: Ըստ թերթի՝ նա հրահանգել է հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել բոլոր այն պաշտոնյաներից, որոնք ՔՊ անդամ չեն, կուսակցության գաղափարները չեն կիսում և համարձակվում են չեզոքություն պահպանել:
Հոդվածի համաձայն՝ նա հրահանգել է նույնը կիրառել նույնիսկ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների համար, բոլոր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, սպորտ, թե անգամ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն. ովքեր ՔՊ անդամ չեն, հլու-հնազանդ համակիրը չեն, ուրեմն կառավարման ոլորտում տեղ չունեն:
Թերթը հիշեցնում է, որ օրերս Երևանի 11 մանկապարտեզների տնօրեններին աշխատանքից ազատելու հիմնական պատճառն էլ եղել է այն, որ տնօրենները ՔՊ-ական չեն եղել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






