Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:46

«ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ը տարաձայնություններ ունեն. ԶԼՄ

«ՔՊ»-ն ու «Հանրապետություն»-ը տարաձայնություններ ունեն. ԶԼՄ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավագանու նիստից մեկ օր առաջ, ուշ երեկոյան, Երևանի քաղաքապետարանում քննարկում է կազմակերպվել «Հանրապետություն» կուսակցության եւ ՔՊ-ի ավագանու անդամների մասնակցությամբ։

Թերթը գրել է, որ թեման մի քանի աղմկահարույց նախագծեր են եղել, որոնցից մեկը վերաբերել է վարչական շրջանների ղեկավարների լիազորություններին: ՔՊ-ն որոշել է փոփոխություն կատարել և վերցնել նրանցից մի կարեւոր լիազորություն։ Խոսքը համայնքային մշակույթի կենտրոնների, սպորտդպրոցների տնօրենների նշանակման իրավունքի մասին է, որն ուզում են վերցնել թաղապետերի ձեռքից եւ տալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին։

««Հանրապետությունը» շատ ծանր է տարել այս խոսակցությունը, եւ այդ ոտնձգությունը` իրենց նորանշանակ թաղապետերի իրավասությունների նկատմամբ, թունդ վեճի պատճառ է դարձել: Նրանք կտրականապես դեմ են արտահայտվել այդ փոփոխությանը»,- գրել է թերթը։ 

Նույն օրը թեժ քննարկում է եղել մեկ այլ կառուցվածքային փոփոխության վերաբերյալ, որով քաղաքապետարանի որոշ վարչություններ վերածվում են բաժինների, որոնց կուրացիան ոչ թե փոխքաղաքապետերը պետք է իրականացնեն, այլ խոշոր վարչությունների պետերը։ Թերթի աղբյուրն ասել է՝ այս փոփոխությանը դեմ են արտահայտվել անգամ  ՔՊ մի քանի անդամներ։

Նիստն ավարտվել է ուշ երեկոյան: «Հանրապետությունը» հասնել է նրան, որ կառուցվածքային փոփոխություններին վերաբերող` հրատապության կարգով բերված երկու նախագծերը հետ կանչվեն և ուղարկվեն լրամշակման։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+