Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:11

Շահավետ կլինի․ Սաակաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է դիտարկել Ուկրաինա-Մոլդովա օրինակը

Շահավետ կլինի․ Սաակաշվիլին Հայաստանին և Ադրբեջանին խնդրել է դիտարկել Ուկրաինա-Մոլդովա օրինակը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին դիմել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը՝ խորհուրդ տալով նրանց դիտարկել Ուկրաինա-Մոլդովա օրինակը հարաբերությունների կարգավորման գործընթացում։

«Մենք այժմ կանգնած ենք Հարավային Կովկասում պոտենցիալ ռազմական առճակատման վտանգի առջև՝ հատկապես այն միջանցքի հետ կապված, որն Ադրբեջանին ուղիղ ելք կապահովի դեպի Նախիջևանի իր տարածք։ Նման պատերազմը ոչ միայն կվնասի Ադրբեջանի միջազգային վարկանիշին, այլև կարող է հանգեցնել Հայաստանում իշխանափոխության։ Սակայն այս հարցն ունի այլընտրանքային լուծումներ, որոնք ուժի կիրառում չեն պահանջում։ Խնդրում եմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը որպես հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա համաձայնագիրը։ Այս երկու երկրները պահպանում են բարիդրացիական հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Սաակաշվիլիի խոսքով՝ երբ Ուկրաինան պետք է մեկներ Օդեսա քաղաքից Օդեսայի շրջանի հարավային մաս, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնեց վարձակալել Դնեստրով անցնող ճանապարհը:

«Որպես Օդեսայի նախկին նահանգապետ, ես հաճախ էի օգտվում այս վարձակալած ճանապարհից ուկրաինացի սահմանապահների հսկողության ներքո, երբ ստիպված էի գնալ ուկրաինական Բեսարաբիա։ Մոլդովան այս համաձայնագրից կոմերցիոն օգուտ է ստանում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի համանման լուծում կիրառելը շահավետ կլինի երկու երկրների համար։ Հայաստանը կարող է առևտրային և ֆինանսական օգուտներ ստանալ, ինչպես նաև օգտվել զգալի տարանցիկ ճանապարհներից»,- գրել է նա։

Սաակաշվիլին հավելել է, որ այսկերպ Ադրբեջանը կարող է խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայության անհրաժեշտությունից, ինչը, ի վերջո, կբերի երկու երկրների միջև խաղաղ գոյակցության։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+