Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արրաս քաղաքում անհայտ անձը սառը զենքով հարձակվել է դպրոցի վրա՝ սպանելով ուսուցչին, վիրավորելով մի քանի մարդու, հայտնել է BFMTV-ն։
«Հանցագործը ձերբակալվել է ոստիկանության կողմից»,-ըստ աղբյուրի՝ հաստատել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հարձակվողը «Ալլահ աքբար» է բղավել, նա մոտ 20 տարեկան է։ Նշվում է, որ նա այդ միջնակարգ դպրոցի նախկին աշակերտներից է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







