Որպես կանոն, ստամոքսի չարորակ ուռուցքն իրեն զգացնել է տալիս արդեն ուշ փուլերում։ Նման դեպքերում հիվանդությունն արդեն դժվար է բուժվում, և մարդն «այրվում է» բառացիորեն հաշված ամիսների ընթացքում, գրում է thevoicemag.ru-ն։
Ընդ որում, քաղցկեղը կարող է նենգորեն զարգանալ մի քանի տարի շարունակ՝ առանց որևէ ախտանշանի։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կարելի է պարզել, որ հիվանդությունն արդեն «հարձակվել է» մարմնի վրա: Բավական է պարզապես ավելի ուշադիր լինել ինքնազգացողության նկատմամբ և նկատել վարքագծի նույնիսկ փոքր փոփոխությունները, գրում է աղբյուրը։
Ըստ Cancer Research UK-ի մասնագետների՝ ստամոքսի քաղցկեղի վաղ նշաններից մեկը կարելի է տեսնել ուտելիս: Եթե հանկարծ հասկացաք, որ առանց պատճառի սովորականից շատ քիչ սնունդ եք ընդունում, սա արդեն իսկ առիթ է շտապ բժշկի այցելելու։
Տագնապալի նշան կլինի այն փաստը, որ դուք արմատապես չեք փոխել ձեր ապրելակերպը, դեռ քաղց եք զգում, բայց պարզապես չեք կարողանում հաղթահարել այն չափաբաժինը, որը ժամանակին հանգիստ ուտում էիք։ Երբեմն նման դեպքերում կարող եք զգալ սրտխառնոց, եթե շարունակեք ուտել։
«Ստամոքսի քաղցկեղի վաղ ախտանշանները կարող են նման լինել այլ հիվանդությունների ախտանիշներին, ինչպիսին է, օրինակ, ստամոքսի խոցը: Սա է այս պաթոլոգիայի նենգությունը»,- բացատրում են մասնագետները։
Ստամոքսի վաղ քաղցկեղի մեկ այլ անսովոր նշան է այն զգացողությունը, որ սնունդը կանգ է առնում ինչ-որ տեղ որովայնի վերին մասում հենց ճաշի ժամանակ: Եթե նման բան եք նկատում, չպետք է հապաղել։ Ամենաճիշտ որոշումը կլինի հնարավորինս շուտ բժշկի դիմելը, որպեսզի զբաղվեն իրական պատճառներով և վերանան վատագույն կասկածները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







