Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:42

Իրանի ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կկարողանան հաղթահարել լարվածությունը

Իրանի ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն կկարողանան հաղթահարել լարվածությունը

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխության:

Ինչպես հաղորդում է Press TV — ն, Շամխանին նշել է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունները ոչ մի երկրի օգուտ չեն տալիս: «Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածության սրման միջոց է, որը ձեռնտու կլինի տարածաշրջանային անվտանգության և կայունության թշնամիներին», — մեջբերում է պարբերականը Շամխանիին:

Նա հավելել է, որ շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային խնդիրների լուծման ցանկացած «կոշտ մոտեցմանը»: Շամխանին հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանը «զգայուն ժամանակաշրջան է ապրում»՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը «կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը զսպվածության և խոհեմության միջոցով»:

Իր հերթին Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Իրանը «կարևոր դեր» է խաղացել Հարավային Կովկասի երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության պաշտպանության գործում: Գրիգորյանը «շատ արդյունավետ» է համարել Իրանի դերը տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման գործում՝ ընդգծելով, որ «երկրների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը միակ միջոցն են առկա տարածաշրջանային ճգնաժամերը կարգավորելու և հետագա լարվածությունն ու հակամարտությունները կանխելու համար»:

Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գրիգորյանն ու Շամխանին հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+