Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:49

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Միրզոյանի և Լավրովի առաջիկա հանդիպման օրակարգը

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Միրզոյանի և Լավրովի առաջիկա հանդիպման օրակարգը

Ռուսաստանի դաշնության Արտաքին գործերի նախարարությունը բացահայտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովի վաղը կայանալիք հանդիպման օրակարգը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Նշվում է, որ առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի սերտ շփումների շարունակությունն է լինելու բոլոր մակարդակներում, որոնց թվում են առևտրատնտեսական և քաղաքական երկխոսությունը, Հարավային Կովկասին առնչվող գործընթացները՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը:

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների:

«Դրանց իրականացումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնման և լիարժեք համագործակցության առանցքային պայման ենք դիտարկում»,-շեշտել են ՌԴ ԱԳՆ-ում:

Մոսկվան հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացին՝ ի շահ տարածաշրջանային կայունության։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու փոխհարաբերությունների հիմնարար սկզբունքները, կարող է  երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիմքեր դնել:

ԱԳՆ-ում նաև կոչ են արել շարունակել սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի աշխատանքը: ՌԴ ԱԳՆ-ում շեշտել են, որ սահմանազատման գործընթացի մեկնարկը կոչված է նպաստելու սահմանային միջադեպերի դադարեցմանը: ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ-ն կողմերի խնդրանքով անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կցուցաբերի։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում փոխվարչապետների համանախագահությամբ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցում է ընթանում, ինչը թույլ կտա կարգավորել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը:

Գերատեսչությունում ընդգծել են, որ առաջիկա բանակցությունները  որպես վստահության պահպանման և դաշնակցային կապերի համալիր զարգացման ուղղությամբ համատեղ աշխատանքի շարունակություն ենք դիտարկում:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս վերոնշյալին՝ տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խարխլելու արևմտյան երկրների անամոթ փորձերի ֆոնին»-եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու Երևանի պատրաստակամության մասին՝ հավելելով, որ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+