Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:29

Ոստիկանությունը տարեց կնոջը 10 տարի շարունակ մուրացկանության դրդելու դեպք է բացահայտել

Ոստիկանությունը տարեց կնոջը 10 տարի շարունակ մուրացկանության դրդելու դեպք է բացահայտել

Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել թրաֆիքինգի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով տարեց կնոջը 10 տարի շարունակ ստիպել են մուրացկանությամբ զբաղվել։ Կասկածյալները ձերբակալվել են, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ 2009 թվականին կինը վարձով է բնակվել Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Կինը նշյալ վարձակալին խնդրել է սարքել իր մոր գերեզմանը:

Ըստ գործի նյութերի` կողմերը գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար (1,179,000 դրամ): Կինն այդ գումարը չի ունեցել, և տղամարդը կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: 

«Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները պարզել են նաև, որ ենթադրյալ հանցագործը զոհին այլ նպատակների համար ևս օգտագործել է։ Մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել է Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն է ստացել թոշակը:

Զոհի խոսքերով ինքը նախկինում մի քանի անգամ փորձել է փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել: 

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել  և առգրավվել են կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար (27,545,000 դրամ), ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 299 հազար 750 դրամ (մոտավորապես՝ 3300 դոլար):

Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվել են: Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է: Նշենք, որ 188-րդ հոդվածի 1-ին մասը ենթադրում է պատիժ` ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով:

Իրավապահները տարեց կնոջը տեղավորել են հատուկ կացարանում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+