Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:54

Պուտինը Էրդողանին անվանել է հետևողական և հուսալի գործընկեր

Պուտինը Էրդողանին անվանել է հետևողական և հուսալի գործընկեր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբեք թույլ չի տալիս նստել իր պարանոցին և առաջնորդվել երրորդ երկրների շահերով, նա հետևողական և հուսալի գործընկեր է, թեև դա հեշտ չէ, РИА новости-ի փոխացմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձ շահերի բազմաթիվ համընկնող վեկտորներ ունեն՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, շինարարության ոլորտում։ Նրա խոսքով՝ գազային հանգույց ստեղծելու համար թուրքական կողմը համաձայնել է նախևառաջ իր սեփական շահերից ելնելով։

«Նախագահ Էրդողանը երբեք թույլ չի տալիս նստել իր պարանոցին և առաջնորդվել երրորդ երկրների շահերով։ Բայց նա, իհարկե, մեզ հետ երկխոսության մեջ առաջին հերթին պաշտպանում է իր շահերը։ Այս առումով Թուրքիան, ընդհանուր առմամբ, և նախագահ Էրդողանը, մասնավորապես, բարդ գործընկերներ են։ Շատ որոշումներ ծնվում են նման երկար ու բարդ վեճերում, բանակցություններում։ Բայց կա երկու կողմերի ձգտումը՝ ձեռք բերել այդ պայմանավորվածությունները։ Եվ մենք, որպես կանոն, այդ պայմանավորվածություններին հասնում ենք։ Այդ առումով Էրդողանն, իհարկե, հետևողական և վստահելի գործընկեր է», — ասել է Պուտինը։

«Իսկ ինքը՝ նա, չի փորձում նստել ձեր պարանոցին»- հարցրեց նստաշրջանի մոդերատոր Ֆյոդոր Լուկյանովը նախագահին:

«Ես էլ ասացի, որ Թուրքիայի նախագահը բարդ գործընկեր է և միշտ պաշտպանում է իր շահերը՝ ոչ թե անձնական, այլ երկրի շահերը։ Չի կարելի ասել, որ նա փորձում է նստել պարանոցի վրա, նա պարզապես պայքարում է այն որոշման համար, որը, ըստ նրա կառավարության, խորհրդականների, օպտիմալ է», — պատասխանել է Պուտինը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+