Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:51

Թուրքիան իր նպատակներում չի փորձում մոլորեցնել հայկական կողմին. Աղաջանյան

Թուրքիան իր նպատակներում չի փորձում մոլորեցնել հայկական կողմին. Աղաջանյան

Կոնգրեսական Փրայսի դիտարկմամբ՝ Ռուսաստանն ահռելի ռեսուրսներ է ներդնում ուկրաինական պատերազմում և ՌԴ-ի ռեսուրսները բավարար չեն Հայաստանում և ԼՂ-ում գործընթացների վրա ազդեցության պահպանման առումով։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Այստեղ պետք է խոսենք Հայաստանի և ՌԴ-ի, Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում առկա խնդիրների մասին, հատկապես վերջին ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ-ի «դանդաղկոտության» ընթացքում։ Սրանք են ընկել կոնգրեսական Փրայսի կարծիքի հիմքում»,-նշեց Աղաջանյանը։

Անդրադառնալով Թուրքիայի վերջին հայտարարություններին՝ Աղաջանյանը նշեց, որ Թուրքիան իր նպատակներում չի փորձում մոլորեցնել հայկական կողմին։ «Այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները փորձում է կապել Ադրբեջանի հետ։ Այստեղ մենք պետք է առավելագույն ջանք գործադրենք միջազգային հանրության ներգրավման համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մենք որոշակի շոշափելի արդյունք ստանում ենք որևէ միջնորդի ներգրավման շնորհիվ»,-նշեց նա։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը հայտարարել է, որ տարածաշրջանում ուժերի բալանսը փոխվում է՝ կապված Ռուսաստանի շուրջ իրադարձությունների հետ:

«Միգուցե որոշ ուժեր այլևս այդքան արմատական չեն, ինչպես եղել են: Վստահաբար կլինեն փոփոխություններ: Այս պահին քննարկումներ են տեղի ունենում մեր գործընկերների հետ մասնավորապես այն հարցում, թե ինչ հարաբերություններ կզարգանան, այդ թվում՝ նաև անվտանգային տիրույթում»,-ասել է Փրայսը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+