Պենելոպա Կրուսը դարձել է իսպանական Vogue-ի սեպտեմբերյան համարի հերոսուհին։ Ամսագրի շապիկին նա պատկերված է Versace լատեքս մինի շորտերով և Chanel կորսետներով։
Նկարահանումների հեղինակը ֆեշն լուսանկարիչ Նեդ Ռոջերսն է։ Պատկերների վրա աշխատել է բրիտանացի հայտնի ստիլիստ և նորաձևության խմբագիր Տաբիտա Սիմոնսը:
Պարբերականին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ անհանգստանում է գործարար և նախկին ավտոարշավորդ Էնցո Ֆերարիի մասին Մայքլ Մաննի «Ֆերարի» ֆիլմում կատարվելիք նկարահանումների պատճառով, որտեղ նա մարմնավորելու է վերջինիս կնոջը՝ Լաուրային:
«Ամեն անգամ, երբ ես սկսում եմ նկարահանվել, ես վախենում եմ, որ նույնիսկ երազներում է ինձ հետապնդում: Ես երազում եմ, որ նկարահանման հրապարակում ինչ-որ բան չի ստացվի։ Իմ մասնագիտության մեջ երբեք զգացմունք չի առաջանում, որ դու արդեն հասել ես նրան, ինչին պետք է հասնեիր, որ դու սովորել ես այն ամենը, ինչ պետք է սովորեիր, և դա ինձ ուրախացնում է։ Դու միշտ ուսանող ես»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Պենելոպա Կրուսը 2010 թվականից ամուսնացած է դերասան Խավիեր Բարդեմի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







