Թուրքական ՌՕՈՒ ինքնաթիռները ինտենսիվ հետախուզական թռիչքներ են իրականացնում Սիրիայի Հալեպ, Հասեքե և Ռաքքա նահանգներում Թուրքիայի հետ սահմանակից շրջանների ուղղությամբ: Այս մասին հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ թռիչքները տեղի են ունենում նշված շրջաններից ստացվող թուրքական զորքերի շարունակական կենտրոնացման մասին հաղորդագրությունների ֆոնին։ Նշվում է նաև, որ թուրք զինվորականները մզկիթներում առկա բարձրախոսներով կոչ են արել Ջերաբլուս քաղաքի մոտակայքում գտնվող թուրքական տարածքների բնակիչներին չլքել իրենց տները:
SANA գործակալության վարկածով՝ դա արվել է թուրքական ուժերի՝ «սիրիական տարածքներում նոր ագրեսիա իրականացնելու» կապակցությամբ։
Ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին, սիրիական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական ինքնաթիռները Հալեպի մերձակայքում հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին, ինչի հետևանքով զոհվել է երեք սիրիացի զինծառայող, ևս վեցը վիրավորվել են:
Միևնույն ժամանակ սիրիացի քրդերը չեն հաստատում, որ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողություն է ընթանում: Այս մասին РИА Новости — ին հայտնել է ԱՄՆ-ում «Սիրիական ժողովրդավարական խորհրդի» ներկայացուցիչ Բասսամ Սակերը։
«Այդ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ոչ մի հարձակում չի եղել, և մենք կարծում ենք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն նման հարձակումներին հավանություն չեն տվել։ Բայց մենք նկատեցինք, որ նրանք ավելացրել են տարածքում անօդաչուների հարձակումների թիվը, դրանք ուղղված են քաղաքացիական, ինքնակառավարումների ղեկավարմանը, ինչը լավ չէ տարածաշրջանում կայունության համար», — ասել է Սաքերը:
Նա այսպես է մեկնաբանել սոցցանցերում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Անկարան իբր ռազմական գործողություն է սկսել Սիրիայի հյուսիսում։ Ինչպես հայտարարել է Սակերը, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քրդերին վստահեցրել են, որ Թուրքիայի ռազմական գործողություն չի լինի։ «Մենք հանդիպումներ ենք ունեցել Պետդեպարտամենտում անցյալ շաբաթ և նաև ռուսների հետ։ Նրանք ժխտում էին, որ հավանություն են տվել նման բաներին», — ասաց նա։
Նրա խոսքով՝ սիրիացի քրդերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում պաշտպանվել, այդ կապակցությամբ պայմանավորվածություն կա Սիրիայի կառավարության հետ:
Հիշեցնենք, որ մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ավարտել իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ստեղծման գործընթացը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







