Իրանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 61 մարդ է զոհվել զանգվածային հեղեղումների հետևանքով:
Այս մասին շաբաթ հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության արտակարգ գործողությունների բաժնի ղեկավար Մեհդի Սալեհփուրը, փոխանցում է ТАСС-ը։ Նա հավելել է, որ երկրում այս պահին 32 մարդ համարվում է անհետ կորած:
Գործակալությունը նշում է, որ տարերային աղետից տուժել են Իրանի 31 նահանգներից 18-ը, ամենաշատը տուժել են Բախտիարիան, Սպահանը, Յեզդը, Լուրեստանը, Մազանդարանը, Թեհրանն ու Չեխարմեհալը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







