Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:10

Սիրիայի բանակը շարժվել է դեպի Ռաքքա և Հալեպ՝ հակազդելու թուրքական հարձակումներին

Սիրիայի բանակը շարժվել է դեպի Ռաքքա և Հալեպ՝  հակազդելու թուրքական հարձակումներին

Սիրիական բանակը զրահատեխնիկա և զինվորականներ է ուղարկել երկրի հյուսիսային նահանգներ՝ Ռաքքայի և Հալեպի ուղղությամբ թուրքական զորքերի և թուրքամետ զինյալների հարձակումները հետ մղելու համար։

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել է SANA-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի հայտարարությունը: Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ «պաշտպանական սահմանների ամրապնդման մասին որոշումն ընդունվել է թուրքական օկուպացիոն ուժերից և ահաբեկիչ վարձկաններից խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»:

Ռազմական աղբյուրի հայտարարության մեջ նշվում է, որ կառավարական ուժերը դիրքավորվել են Այն-Իսա և այն Էլ-Արաբ քաղաքների մերձակայքում՝ սահմանային գոտու մերձակայքում:

Գործակալությունը նշում է, որ Asharq Al-Awsat պարներականի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը 250 զինվոր և հինգ միավոր զրահատեխնիկա է ուղարկել, ինչպես նաև ծանր զենքեր՝ 2019 թվականին Թուրքիայի կողմից ստեղծված անվտանգության գոտու մերձակա բաժանման գծի վրա: Պարբերականի տեղեկություններով՝ Այն էլ Արաբ շրջանում՝ Հալեպի գավառական կենտրոնից 150 կմ հյուսիս-արևելք, սիրիական զորքերը դիրքեր են գրավել Սիրին ռազմական օդանավակայանում:

Ինչպես նշում է հրատարակությունը, ևս 300 սիրիացի զինվոր և վեց տանկ ուղղաթիռների աջակցությամբ ուղարկվել են Մանբիջ (Հալեպից 70 կիլոմետր հեռավորության վրա): Դրանք տեղակայված են Սաջուր գետի արևելյան ափին՝ թուրքական զորքերի և սիրիական ընդդիմության զինված կազմավորումների դիմաց։ Ավելի վաղ զրահատեխնիկան և զինվորներին տեղափոխող բեռնատարները ժամանել էին Թել Ռիֆաատ, Հալեպից 42 կմ հյուսիս և Մենեգայի սիրիական ռազմաօդային ուժերի ավիաբազա:

Տեղի արաբա-քրդական ջոկատների հրամանատար Մուսթաֆա Աբու Ադելը Asharq Al-Awsat-ին հայտարարել է, որ քրդերի և Դամասկոսի միջև ռազմական օգնության համաձայնություն է ձեռք բերվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է ավարտել իր հարավային սահմանների մոտ 30 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծման գործընթացը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+