Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:52

Թուրքիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայից խնդրել է հետ վերադարձնել իրենց ինքնաթիռները

Թուրքիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայից խնդրել է հետ վերադարձնել իրենց ինքնաթիռները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Կողմերը քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը, ինչպես նաև Կիևին հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, զրույցի ընթացքում Աքարը բարձրացրել է թուրքական ռազմաօդային ուժերի А-400М երկու ինքնաթիռների անվտանգ վերադարձի հարցը: Այդ ռազմատրանսպորտային մեքենաները 2022 թվականի փետրվարից գտնվում են Բորիսպոլ օդանավակայանում, որը գտնվում է Կիևի մերձակայքում:

Ինքնաթիռները Թուրքիայից մեկնել են փետրվարի 24-ի երեկոյան, թուրքական Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Աքարը։ Օդանավերն ուղարկելու պահին ավարտին էր մոտենում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության առաջին օրը։

Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ մեքենաները հումանիտար օգնություն էին տեղափոխում Կիևին, իսկ հետդարձի ճանապարհին պետք է տարհանեին թուրք քաղաքացիներին, սակայն շուտով Ուկրաինայի օդային տարածքը փակվել է, և ինքնաթիռները մնացել են օդանավակայանում։

Այս ֆոնին Ուկրաինան գրեթե մեկուկես տարի է Թուրքիայից գնում է Bayraktar մարտական անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության նախօրեին Կիևի իշխանությունները հայտնել են Ուկրաինայում թուրքական անօդաչուների արտադրության համար գործարան կառուցելու պլանների մասին: Անօդաչու սարքերի գնումները շարունակվել են նաև 2022 թվականի փետրվարի 24-ից հետո:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+