ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի շրջանակներում համազարկային կրակի ևս չորս ռեակտիվ համակարգեր մատակարարելու հնարավորությունը: Այս մասին շաբաթ հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրները։
Պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ-ն արդեն զբաղվում է HIMARS (High Mobility Artillery Rocket Systems) չորս հրթիռակրի և բարձրճշգրիտ զինամթերքի առաքմամբ, որոնք կարող են թիրախներ խոցել մինչև 80 կմ հեռավորության վրա: Ընդ որում, եթե Սպիտակ տունը հավանություն տա նման նախաձեռնությանը, Ուկրաինային մատակարարվող ՀԿՌԿ-ի քանակը պլանավորվում է «կրկնապատկել»:
Politico-ն ընդգծում է, որ Կիևին օգնության հաջորդ փաթեթի շրջանակներում չորս լրացուցիչ ՀԿՌԿ մատակարարելու մասին վերջնական որոշում դեռևս չի ընդունվել, իսկ դրանց քանակը «կարող է փոխվել վերջին պահին»: Ինչպես ընդգծել է պարբերականի աղբյուրը, ամերիկյան ղեկավարությունը մտադիր է «ելնել ուկրաինացի զինվորականների առաջնահերթ պահանջներից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







