Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:18

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Իրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը
SOCHI, RUSSIA - OCTOBER 22, 2021: Israel’s Prime Minister Naftali Bennett during a meeting with Russia’s President Vladimir Putin at the Bocharov Ruchei residence. Yevgeny Biyatov/POOL/TASS Ðîññèÿ. Ñî÷è. Ïðåìüåð-ìèíèñòð Èçðàèëÿ Íàôòàëè Áåííåò âî âðåìÿ âñòðå÷è ñ ïðåçèäåíòîì ÐÔ Âëàäèìèðîì Ïóòèíûì â ðåçèäåíöèè "Áî÷àðîâ ðó÷åé". Åâãåíèé Áèÿòîâ/POOL/ÒÀÑÑ

Իրանի իշխանություններն ակտիվորեն մոտենում են միջուկային զենքի ստեղծմանը, ինչը պահանջում է Արևմուտքի ավելի կոշտ արձագանքը։  ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բրիտանական The Sunday Telegraph թերթին տված հարցազրույցում։

«Իրանն ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և չափազանց մոտ է միջուկային զենք ունենալուն: Առանց Արևմուտքի ճնշման Իրանի իսլամական ռեժիմը շուտով կարող է իր տրամադրության տակ միջուկային ռումբ ունենալ»,- կարծում է նա։

Իր հերթին պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը խնդրել է Մեծ Բրիտանիային դիտարկել Իրանի կողմից ատոմային զենքի մշակումը կանխելու համար հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորությունը, որը ենթադրում է միջուկային ծրագրի շարունակման դեպքում Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» և Գերմանիան 2015 թվականին Իսլամական Հանրապետության հետ ստորագրել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ)՝ միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ՝ դրա սկզբնական տեսքով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+