Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:29

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը քվեարկել է Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունման օգտին:

Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Բանաձևը Թեհրանին քննադատության է ենթարկում երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագումը պարզելու բացակայության պատճառով: Ինչպես հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, ՉԺՀ-ն և Ռուսաստանը դեմ են քվեարկել: Նա նաև հայտնել է, որ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել։

Գործակալությունը նշում է, որ Իրանի միջուկային գործարքի արևմտյան մասնակից պետությունները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) և ԱՄՆ — ը երեքշաբթի ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին բանաձևի նախագիծ են ներկայացրել՝ Իրանին կոչ անելով համագործակցել երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ Իրանը մինչ այժմ չի կարողացել գործակալությանը հավաստի տեղեկություններ տրամադրել երեք վիճելի հարթակների մասին:

Իրանի ԱԳՆ-ում Ավելի վաղ հայտարարել էին, որ նման բանաձևի ընդունումը միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցային գործընթացի ձախողում կլինի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+