Հնդկաստանում փեսան պատահաբար դիպչել է ապագա կնոջ պարանոցին։ Հարսնացուի մոտ հիստերիա է սկսվել, գրում է gazeta.ru-ն։
Հարսանիքին հրավիրված են եղել 500 հյուրեր։ Նախքան տոնակատարությունը, զույգը, սովորույթի համաձայն, պետք է փոխանակվեր գլխաշորերով։
Փեսան պատահաբար դիպել է հարսի պարանոցին։ Հանկարծակիի եկած աղջիկը նետել է գլխաշորը և վազել հանդիսությունների սրահից։
Փեսացուի ընտանիքը զայրացել է աղջկա հիստերիայից և չեղյալ հայտարարել հարսանիքը։ Սա հանգեցրել է փեսայի և հարցի ծնողների միջև վեճի։ Կոնֆլիկտի լուծման համար ստիպված են եղել ոստիկանություն կանչել։ Չնայած իրավապահ մարմինների՝ ընտանիքներին հաշտեցնելու փորձերին, փեսացուի ծնողները հարսանիքը չեղյալ հայտարարելու մասին են հայտնել։
Չկայացած հանդիսության համար պատրաստված սնունդը, որը նախատեսված էր 500 հյուրերի համար, բաժանել են տեղի դպրոցներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







