Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:45

Սիրիայում ռազմական գործողությունը Թուրքիային չի օգնի լուծել անվտանգության ոլորտի խնդիրները. Իրանի ԱԳՆ

Սիրիայում ռազմական գործողության անցկացումը չի օգնի Թուրքիային լուծել անվտանգության ոլորտում իր խնդիրները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ТАСС-ը։

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այլ երկրների ռազմական գործողությունները ոչ միայն չեն օգնում լուծել առկա խնդիրները, այլև տագնապալի հումանիտար հետևանքներ ունեն և բարդացնում են իրավիճակը տարածաշրջանում», — հայտարարել է Խաթիբզադեն՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի հնարավոր գործողության մասին տեղեկատվությունը:

Նրա խոսքով՝ Իրանը հասկանում է Թուրքիայի անհանգստությունն իր անվտանգության վերաբերյալ, սակայն միակ ելքը երկխոսությունն է, հարևանների հետ երկկողմ պայմանավորվածությունների հարգումը, ինչպես նաև Աստանայի գործընթացի շրջանակներում համաձայնությունները, ներառյալ Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության և ազգային ինքնիշխանության հարգումը:

Գործակալությունը նշում է, որ մայիսի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության նախապատրաստման մասին: Նրա տվյալներով՝ գործողությանը ծրագրվում է գործի դնել շուրջ 50 հազար թուրք զինծառայող և սիրիական զինված ընդդիմության կազմավորումների զինյալներ, որոնք աջակցում են Անկարան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+